Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Աշգաբադում հանդիպել են Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը

Աշգաբադում հանդիպել են Տիգրան Սարգսյանն  ու Դմիտրի Մեդվեդևը
30.05.2012 | 06:40

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը:
«Ուրախ եմ Աշգաբադում ընթացող կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում խոսել մեր երկկողմ հարաբերությունների մասին: Մեր օրակարգն ավանդական Է: Մենք կարող ենք քննարկել Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար ու տնտեսական կապերի զարգացմանն առնչվող յուրաքանչյուր հարց: Ուրախ եմ մեր նոր հանդիպման և այդ հարցերի քննարկման հնարավորության համար»,-ասել է Մեդվեդևը:
«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին հատուկ նշանակություն ենք տալիս,-իր հերթին ընդգծել է Տիգրան Սարգսյանը:- Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, առաջինը` տնտեսական բաղադրիչի առումով: Ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ կազմում են 60 տոկոս, այսինքն, Ռուսաստանը բավականին առաջ է անցնում բոլոր այն երկրներից, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում: Եվ մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների ամրապնդմամբ»:

Անի ՄԱՐԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 8228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ